Ընթացիկ տարում ամբիոնի ներգրավվածությամբ մեկնարկեց ագրոանտառաբուծության թեմայով սեմինարաշար, որը նախաձեռնել են ՀԱԱՀ Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնը և «Շեն» հասարակական բարեգործական կազմակերպությունը Գերմանիայի Ռայն-Վաալիի կիրառական գիտությունների համալսարանի հետ համատեղ իրականացվող «Ագրոանտառաբուծության խթանում՝ հանուն փոքրամասշտաբ գյուղատնտեսության սոցիալական և բնապահպանական առավելությունների ավելացման» ծրագրի շրջանակում: Սեմինարները կրելու են պարբերական բնույթ (ամիսը մեկ անգամ), նախատեսվում է աստիճանաբար խորացնել պատկերացումներն ագրոանտառային տնտեսության կոնկրետ թեմաների վերաբերյալ: Առաջին սեմինարի բանախոսը Ռայն-Վաալիի համալսարանի պրոֆեսոր Դիտրիխ Դարն էր, թեման՝ «Ագրոանտառաբուծության ներածություն. հասկացություններ, համակարգեր, էկոլոգիական և սոցիալ-տնտեսական օգուտներ»:
Առնչվող գրառումներ
Բաժանորդագրվեք
Առաջինը կարող եք տեղեկանալ կայքում տեղադրվող նորությունների մասին․
ANAU.am 2024. ALL right reserved. Design & development by G Design Group