Ս/թ մարտի 30-ին, Ագրարային համալսարանը հյուրընկալել էր բնապահպանական միջազգային՝ «Սև ծովի մաքրության համար ջրահոսքերի պաշտպանություն՝ կրճատելով դրանց աղտոտումը նստվածքներով ու աղբով՝ կիրառելով մշտադիտարկման և վերահսկման համատեղ նորարարական գործիքներ և բնահենք գործելակերպ» թեմայով աշխատաժողովի մասնակիցներին:
Աշխաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկած 5 մասնակիցներից երկուսը Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչներ էին. ասպիրանտ Մոնիկա Խաչատրյանը («Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն օգտագործման վրա ազդող գործոններ») և բակալավրիատի ուսանող Ալիկ Բադալյանը («Ագրոանտառային տնտեսությունը՝ որպես բնահենք լուծում՝ Հայաստանում էրոզիայի նվազեցման և վերահսկման միջոց»), թեմաները զեկուցվեցին անգլերեն լեզվով: