Կայուն զարգացման ընդհանուր կոնցեպտում նպատակների գերակշիռ մասին հասնելու կարևոր նախապայման է անցումը կայուն գյուղատնտեսությանը։ Կայուն գյուղատնտեսությունը համակարգ է, որի նպատակն է ապահովել հասարակությանը սննդամթերքով՝ առանց վտանգելու գալիք սերունդների ապագան, չսահմանափակելով նրանց հնարավորությունները։

 

    Կայուն գյուղատնտեսությունը քաղաքակրթության գիտակցված շրջադարձն է դեպի զարգացման մի նոր փուլ, որում մարդը պետք է զսպվածություն ցուցաբերի սպառողական վերաբերմունքի դրսևորման տեսանկյունից և ձգտի ապրել բնության հետ ներդաշնակ, հակառակ դեպքում անխուսափելի են անդառնալի հետևանքները։

        Ներկայումս մարդկության առջև ծառացած մարտահրավերների՝ պարենային անվտանգության, աճող բնակչության, թեր- և գերսնուցման, օրեցօր աճող բնապահպանական հիմնախնդիրները պահանջում են ներառական և նորարարական լուծումներ։ Պարենային անվտանգության ապահովումը, կլիմայի փոփոխության մեղմումը, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պահպանությունը, սննդամթերքի կայուն արտադրությունը, վերամշակումն ու մատակարարումը, կանաչ էներգիայի ստացումը, թափոնների կառավարումը, ագրոտեխնոլոգիաների կիրառումը այն ռազմավարական ուղղություններն են, որոնք հրատապ են ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային հատվածների դերակատարների համար։ Անհրաժեշտություն է առաջանում ստեղծել կայուն ագրոպարենային համակարգեր՝ հիմնվելով  նախկին փորձի և գիտական վերջին ձեռքերումների ինտեգրացված կիրառման ու ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրման վրա:

          Այսպիսով, կայուն գյուղատնտեսության կարևորագույն բաղադրիչների՝ էկոլոգիական, տնտեսական, սոցիալական ասպեկտների պահպանումը ապահովում է  գյուղատնտեսության բարձր արտադրողականություն ու տնտեսական կենսունակություն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում, ինչի արդյունքում ձևավորվում են անվտանգ շրջակա միջավայր, կայուն գյուղական համայնքներ և անհրաժեշտ կենսամակարդակ:

 

 

 

Բաժանորդագրվեք
Առաջինը կարող եք տեղեկանալ կայքում տեղադրվող նորությունների մասին․