Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոսները և մի խումբ ուսանողներ օգտակար տեղեկություններ ստացան դեկտեմբերի 6-ին և 7-ին կայացած աշխատաժողովի ընթացքում, որը վարում էր Ամիրբաքիրի տեխնոլոգիական համալսարանի NEXUS and HSE կենտրոնի ղեկավար, դոկտ․ Բահրամ Թահերին։ Ջուր-էներգիա-պարեն շղթայի վերլուծությանը և կլիմայափոխության հարմարվողականության-մեղմացման միջճյուղային մոտեցումներին առնչվող թեմաներն ուղեկցվեցին գործնական քննարկումներով:
Դոկտ․ Թահերիի առաջարկած լուծումները պարզ են, արդյունավետ ագրոէկոլոգների համար՝ հասկանալի և ընդհանուր առմամբ՝ ընդունելի։ Ինչպես օրինակ այն եզրահանգումը, որ պարզապես պետք է դադարել ջուր վերցնել Սևանից․․․
Աշխատաժողովի ավարտին Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանը ռեկտոր Վարդան Ուռուտյանի ստորագրությամբ շնորհակալագիր հանձնեց դոկտ․ Թահերիին՝ գիտության մեջ ներդրման և իր արժեքավոր գիտելիքները ՀԱԱՀ ուսանողներին ու դասախոսներին փոխանցելու համար։