Վաղ տարիքից առողջ սնվելը կարևոր նշանակություն ունի երեխայի աճի և զարգացման համար։ Ուստի խնդիր է դրվել մշակել օրգանիզմին անհրաժեշտ սննդանյութերով հարուստ և առողջության համար անվտանգ նոր տեսակի մանկական նրբերշիկի արտադրության տեխնոլոգիա։ Որպես հումք օգտագործվել է ճագարի միսը, իսկ բուսական հավելանյութ՝ դդմի խյուսը (օպտիմալ չափաքանակը՝ 15 %)։ Բուսական և կենդանական ծագման մթերքների նման համադրությունն ունի բարձր կենսաբանական արժեք, միաժամանակ կարող է խթանել Հայաստանում ճագարաբուծության զարգացումը և տեղական հումքի սպառումը։
Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով