Հունիս ամսին ՀԱԱՀ Ագրիթեք ինկուբատոր լսարանում տեղի ուենացավ Հայաստանի անտառային դաշինքի կողմից կազմակերպվող հերթական քննարկումներից մեկը, որի ընթացքում քննարկվեց «ՀՀ անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի» նախագիծը։ Քննարկումը վարում էր ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Հանդիպմանը հրավիրված էր Շրջակա միջավայրի նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը, որի շահագրգիռ մասնակցությունն ու մասնագիտական մոտեցումները բարձր գնահատեցին քննարկման մասնակիցները։ Քննարկման առարկա դարձած հիմնական թեմաները վերաբերում էին անտառային ռազմավարության ուղղություններին՝ անտառավերականգնում, անտառապատում, ագրոանտառաբուծու­թյուն և անտառային տնկադաշտեր։ Վեր հանվեցին և մանրակրկիտ մասնագիտական գնահատականի արժանացան, մասնավորապես, ոլորտի այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են ագրոանտառաբուծության զարգացումը, անտառային տնկադաշտերի հիմնադրման փորձնական ծրագրերի մշակումն ու իրականացումը։

 

 

              

Բաժանորդագրվեք
Առաջինը կարող եք տեղեկանալ կայքում տեղադրվող նորությունների մասին․