Հետազոտությունները կատարվել են ջերմատան պայմաններում աճեցվող լոլիկի պտուղներում կոնֆիդորի և պեգասի թունազերծման արագությունը որոշելու նպատակով: Փորձնական սրսկումից 3 օր անց լոլիկի պտուղներում կոնֆիդորի մնացորդային ընդհանուր քանակությունը ցածր է եղել սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակից (0,5 մգ/կգ)։ Պեգասի թունազերծումը տևել է բավական երկար։ Ուստի անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ է սահմանել 7 օրից ավելի «սպասման ժամկետ»։
Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով