2022-2023 ուսումնական տարում «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Ագրոէկոլոգիա» և մագիստրատուրայի «Կայուն գյուղատնտե­սություն» կրթական ծրագրում սովորող 6 ուսանողներ մասնակցեցին Ուսանողական գիտական շաբաթի շրջանակներում Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված գիտաժողովին, որտեղ բազմաբովանդակ և արդիական զեկույցներ ներկայացրեցին, մասնակցեցին քննարկումներին, արժանացան խրախուսանքների, մրցանակային  տեղերի: Ամբիոնի շրջանավարտներ Սուսան Խաչատրյանը և Վահե Նահապետյանը ներկայացրեցին փորձարարական թեմաներ, առաջարկելով նորարարական լուծումներ, զբաղեցնելով ֆակուլտետում առաջին և երկրորդ մրցանակային տեղերը: Խրախուսելի է այն փաստը, որ գիտաժողովին մասնակցեցին ՀԱԱՀ Ա․Ե․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում» մասնագիտության ուսանողները, ովքեր ևս զբաղեցրեցին մրցանակային տեղեր։

 

 

                    

Բաժանորդագրվեք
Առաջինը կարող եք տեղեկանալ կայքում տեղադրվող նորությունների մասին․