Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի նախաձեռնությամբ բաց դաս անցկացվեց «Կայուն գյուղատնտեսության սկզբնավորման նախադրյալներն ու զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանը, որից հետո խոսքը փոխանցեց Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանին:
Պարոն Գևորգյանը խոսելով կայուն գյուղատնտեսության մասին՝ նշեց, որ նպատակը հասարակությանը սննդամթերքով ապահովելն է, միաժամանակ առանց վտանգելու վաղվա սերնդի ապագան և սահմանափակելու նրանց հնարավորությունները: Նա նշեց, որ «Կայուն գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագիրը գործում է արդեն 2 տարի և մասնակիցներին շրջակա միջավայրի մագիստրոսի դիպլոմ ստանալու հնարավորություն է տալիս: Իսկ ընդհանրապես, նպատակը համակարգային մտածողությամբ, նորարարական լուծումներ գտնելու ունակ, մրցունակ մասնագետներ պատրաստելն է:
Կայուն գյուղատնտեսության երեք՝ բնապահպանական, սոցիալական և տնտեսական բաղադրիչների վերաբերյալ թեմաներով հանդես եկան ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Սամվել Թամոյանը, հրավիրված փորձագետներ Գայանե Աթոյանը, Տաթևիկ Սողոմոնյանը, համալսարանի ուսանողները:
Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի նախաձեռնությունը նպատակային էր: Ավարտին հարցուպատասխանի միջոցով վեր հանվեցին ոլորտի՝ լուծում պահանջող մի շարք հիմնախնդիրներ: