ՀԱԱՀ Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի աշխատակիցներն ու ուսանողները դեկտեմբեր ամսին մասնակցություն ունեցան Հայաստանի անտառային դաշինքի կողմից կազմակերպված առաջին կլոր-սեղան քննարկմանը, որին մասնակից էին նաև անտառային ոլորտի խնդիրներին առնչվող պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական հաստատությունների, միջազգային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

   Հայաստանի անտառային դաշինքի կողմից կազմակերպված կլոր-սեղան քննարկման ընթացքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որում ներառված են լինելու տարբեր գերատեսչությունների մասնագետներ, ովքեր ի թիվս այլ աշխատանքների զբաղվելու են անտառապատման համար նախատեսված տարածքների հայտնաբերման և քարտեզագրման հետ կապված հարցերով։

 

 

 

Բաժանորդագրվեք
Առաջինը կարող եք տեղեկանալ կայքում տեղադրվող նորությունների մասին․