Եվրոպական Միությունից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալությունից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի շրջանակում, ՀԱԱՀ-ը, Կանաչ արահետ ՀԿ-ն և CENN-ը լույս են ընծայել հինգ արդիական ձեռնարկներ, որոնք նախատեսված են Կայուն գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրում դասավանդելու համար:

 

   «Կլիմայակայուն խելամիտ գյուղատնտեսություն», «Գյուղատնտեսական թափոնների կայուն կառավարում», «Շրջանաձև տնտեսություն», «Ներառական գյուղական հասարակություն», «Բնական ռեսուրսների կայուն կառավարում» վերտառություններով ձեռնարկների հեղինակները Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետազոտող դասախոսներն են, հիմնականում՝ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնից:

 

      2022 թվականի դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ձեռնարկների շնորհանդեսը: ՀԱԱՀ Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Կանաչ արահետ ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, հեղինակներից մեկը՝ Անտառագիտության և Ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանն ըստ արժանվույն գնահատեցին միջազգային և հայաստանյան լավագույն փորձի ու գործելակերպերի վրա հիմնված արդիական հայալեզու ուսումնական ձեռնարկները, որոնք մեծապես կօգնեն Կայուն գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի հաջողությանը:

 

     Կիրառական նշանակությամբ նոր ուսումնական ձեռնարկները դուրս են գալիս «Կայուն գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի շրջանակից, դրանք կարող են օգտագործել ոլորտի գործող մասնագետները, հետազոտողները, դասախոսները, ֆերմերները:

 

  

 

 

 

Բաժանորդագրվեք
Առաջինը կարող եք տեղեկանալ կայքում տեղադրվող նորությունների մասին․