Ուսումնասիրվել է ՀՀ լեռնամարգագետնային գոտու հազվագյուտ 20 բուսատեսակ, առկա տարածական տվյալների բազայի հիման վրա կազմվել են բուսաբանական, տեղագրական, քարտեզագրական, գրաֆիկական բնութագրերը: Հազվագյուտ բուսատեսակների պահպանմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է քարտեզագրման գործողությունների հաջորդականություն (ալգորիթմ), որը կիրառվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում աճող հազվագյուտ բույսերի՝ ArcGIS միջավայրում քարտեզագրման համար։ Կենսաբազմազանության տվյալների թարմացման և համալրման նպատակով առաջարկվում է այն կիրառել նաև ՀՀ բնահողային մյուս գոտիները քարտեզագրելիս։
Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով