Հայաստանի մարզերում իրականացված հետազոտություններով պարզվել է, որ չնախատեսված տարբեր վայրերում վաճառվող կաթի մի շարք նմուշների զգայաբանական, ֆիզիկաքիմիական և մանրէաբանական ցուցանիշները չեն համապատասխանում բարձրորակ կաթի՝ ստանդարտով սահմանված չափանիշներին. հայտնաբերվել է բրուցելյոզի, տուբերկուլյոզի հարուցիչներով և մաստիտներով ախտահարվածություն: Կաթի պահպանման և տեղափոխման ստանդարտով հաստատված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումը կարող է առաջացնել սննդային տոքսիկոզներ և տոքսիկոինֆեկցիաներ: Ուստի սննդամթերքի անվտանգության պետական տեսչության մարմիններին առաջարկվում է սահմանել և իրականացնել չնախատեսված վայրերում կաթի մասնավոր վաճառքի վերահսկողություն:
Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով