Հետազոտության նպատակն է որոշել Հայաստանում մշակվող կարտոֆիլի պալարներում թունավոր տարրերի (Pb, As, Cd, Hg) պարունակությունը, հողից դրանց կլանման առանձնահատկությունները, ինչպես նաև գնահատել չափահաս բնակչության կողմից կարտոֆիլի սպառման արդյունքում առողջության համար հնարավոր ռիսկերը: Հողից կարտոֆիլ թունավոր տարրերի փոխանցման գործակիցը հաշվարկելիս գրանցվել են բավական փոքր արժեքներ (TF), ինչը փաստում է, որ տարբեր մարզերում մշակված կարտոֆիլը հետազոտված թունավոր տարրերի կենսակուտակիչ չէ: Բացի այդ՝ հաշվարկվել է թունավոր տարրերի օրական ընդունումը, և հիմնավորվել, որ կարտոֆիլի սպառմամբ պայմանավորված հնարավոր ռիսկը թույլատրելի տիրույթում է:
Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով