GIS միջավայրում ուսումնասիրություններն իրականացվել են Լոռու մարզի օրինակով: Հիմք են ընդունվել Հայաստանի ագրոկլիմայական պայմանների և ոռոգման գոտիների տարածական փոփոխությունները:
Հետազոտությունների ընթացքում ոռոգման ջրի և մշակաբույսերի ջրի պահանջը գնահատվել է կլիմայի T +2 0 C և 0,9 P (T-ն հաշվարկային ապահովվածությամբ օդի ջերմաստիճանն է, P-ն՝ մթնոլորտային տեղումները) փոփոխության պայմաններում: Մթնոլորտային տեղումների 5, 25, 50, 75, 95 % ապահովվածությունների դեպքում ջրաղբյուրից ջրառը փոփոխվում է: Ըստ ոռոգման գոտիների՝ կանխատեսվում է բանջարային, հացահատիկային մշակաբույսերի ու բազմամյա տնկարկների առավելագույն ջրի պահանջ:
Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով