Հետազոտությունները կատարվել են խոշորացված համայնքի պայմաններում կազմավորված նոր վարչատարածքային միավորների հողակադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման խնդիրների բացահայտման և GIS, RS տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր լուծման ուղիների մշակման նպատակով: Կազմվել են համայնքի հողօգտագործման և հողային ֆոնդի թվային քարտեզներ, որոնք կարող են նպաստել համայնքների կայուն տնտեսական զարգացմանը, ագրոբիզնեսի խոցելիության նվազեցմանը, բարձր շահույթ ապահովող հողօգտագործողների կազմավորմանը, անշարժ գույքի շուկայի զարգացմանը, փոքր հողամասերի խոշորացմանը, ցրվածության վերացմանը, շուկայական տնտեսության պայմաններում հողային հարաբերությունների կայուն և ներդաշնակ զարգացմանը:
Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով