Հոդվածում ներկայացված են պատահական վայրերում վաճառվող, ջերմային մշակման չենթարկված, ոչ գործարանային կաթի հետազոտության արդյունքները: Փորձաքննության ենթարկված բոլոր նմուշներում հայտնաբերվել է սոդա, այսինքն՝ կաթը կեղծված է եղել: Զգայաբանական ցուցանիշները ևս չեն համապատասխանել ընդունված նորմերին: Որոշ նմուշներում նկատվել է բրուցելյոզի, մաստիտի նկատմամբ կասկածելի ռեակցիա: Հետևաբար՝ պետք է արգելել պատահական վայրերում կաթի վաճառքը, քանի որ դրա սպառումը վտանգավոր է մարդկանց առողջության համար և կարող է ինֆեկցիոն հիվանդությունների տարածման աղբյուր դառնալ:
Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով